Սեքս–սկանդալ եկեղեցում. Հռոմի պապն ընդունեց չիլիացի արքեպիսկոպոսի հրաժարականը

Հռոմի պապի ծայրահեղ քայլը կապված է Չիլիի կաթոլիկ եկեղեցու հետ կապված աղմկահարույց պատմության հետ. գրեթե 80 եկեղեցականի մեղադրում են երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Սեքս–սկանդալի ֆոնին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդունել է կարդինալ, Սանտյագոյի արքեպիսկոպոս և Չիլիի կաթոլիկ եկեղեցու հոգևորականության առաջին ներկայացուցիչ Ռիկարդո Էզատիի հրաժարականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը։

Ինչպես Հռոմի պապը հրեշ Էրդողանին ցույց տվեց ճշմարիտ ուղին

Նշվում է, որ Սանտյագոյի թեմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Կոպիապո քաղաքի եպիսկոպոս Սելեստինո Աոս Բրակոն։

Էզատին հայրենիքում մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունները քողարկելու մեջ, նրա անունը կապվում է նաև չիլիացի ազդեցիկ հոգևորական Ֆերնանդո Կարադիմայի գործի հետ, ըստ որի` եկեղեցականը

մեղավոր է ճանաչվել մանկապղծության մեջ և զրկվել հոգևոր աստիճանից։

Հռոմի պապի ծայրահեղ քայլը կապված է Չիլիի կաթոլիկ եկեղեցու հետ կապված աղմկահարույց պատմության հետ. գրեթե 80 եկեղեցականի մեղադրում են երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ Հոկտեմբերին Պապը կարգալույծ էր արել նաև 2 եպիսկոպոսի, որոնք ավելի վաղ մեղադրվել էին անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Հունիսին նա ընդունել էր չիլիացի 3 եպիսկոպոսի հրաժարականը։