Նրա ելույթը պարզապես ցնցեց ժյուրիին։ Նրա կողմ անմիջապես շրջվեց պրոդյուսեր և երգիչ Վալերի Մելաձեն։ Նա չդիմացավ և պարզապես ոտքի կանգնեց։
«Պատրաստի արտիստ։ Հիանալի երգում է, հիասքանչ տեսք ունի, խելացնոր պարում է», – ասաց Մելաձեն։
Երգչուհի Սվետլանա Լոբոդան նշեց Միշայի գերազանց կատարումը. «Այսպիսի տղային նույնիսկ սովորեցնելու բան չկա, նա ամեն ինչ կարողանում է»։
Ժյուրիի անդամ Պելագեան հարցրեց` արդյո՞ք տղան երաժշտական ընտանիքից է։ Տղան պատասխանեց, որ հայրը զինվորական նվագախմբի դիրիժոր է, իսկ մայրը` երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում։
«Խորին հարգանքս մայրիկին, որ նման որդի է մեծացրել», – ասաց Լոբոդան։
Միշան որոշեց, որ կընդգրկվի Մելաձեի թիմում։
Միքայել Գրիգորյանը 2017 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլին»։ Առաջին անգամ նա բեմ է դուրս եկել 5 տարի առաջ, երբ 4 տարեկան էր, հարազատ Արցախի 21-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Հենց այդ ժամանակ է ծանոթացել իր ապագա պրոդյուսերի` Լիրա Քոչարյանի հետ։ Բացի այդ, Միշան սովորում է «Արցախի ձայնը» պրոդյուսերական կենտրոնում (վոկալ, դաշնամուր, ջութակ), որի կազմում ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում։
2015 թվականին Միշան թողարկել է իր առաջին երգը` «Փոքրիկ ղարաբաղցին», որը մեծ տարածում է գտել հայրենիքում։ 2016 թվականին մասնակցել է Մանկական Նոր Ալիքին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։