Արմեն Սարգսյանը տիկնոջ և թոռների հետ է մասնակցել շաբաթօրյակին. լուսանկարներ

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են պապն ու տատը թոռների հետ մաքրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին:

Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում։ Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։