Ծառուկյանը կզրկվի սպորտի նախարարությունում ունեցած ազդեցությունից. «Ժամանակ»

Թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանին կփոխարինի նոր իշխանության կադրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Կոտայքի մարզպետը խախտումներ է գտել Գագիկ Ծառուկյանի «Երիտասարդական թաղամասի» փաստաթղթերում

«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանի ներկայիս կադրին` սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին կփոխարինի Գևորգ Լոռեցյանը, որը նոր իշխանության կադրն է»,– նշված է հոդվածում:

Ըստ թերթի` սա արվում է ոչ ի պատասխան Ծառուկյանի մոտ վերջերս ի հայտ եկած ընդդիմադիր հակումների: