«Մտածելով հագուստ գնեք». Գալյանը` աստղերի «կապրիզների» և ժամանակակից նորաձևության մասին

Sputnik Արմենիայի «ԲառCode Արսեն Հայթյանի հետ» հաղորդաշարի երրորդ հյուրը ոճաբան Արմեն Գալյանն է։ Ինչո՞վ է տարբերվում ոճաբանը մոդելավորողից, ո՞վ է Գալյանի ճաշակի ընկերն ու ինչպե՞ս գտնել սեփական ինդիվիդուալությունը։ Այս ու նման խնդիրներն են քննարկել Արմեն Գալյանն ու Արսեն Հայթյանը։
Sputnik

Արմեն Գալյանն աշխատում է հայկական շուբիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների  հետ, գրում է հայտնի ամսագրի համար։ Նա նույնիսկ հասցրել է «հարամ է արել» Արսեն Հայթյանի երազանքը։

Ոճաբանը գիտի, թե ինչպես է խորհրդային ժամանակաշրջանը ազդել մերօրյա հայերի ոճի վրա։ Ի տարբերություն շատերի նա չի հավանում «Старые песни о главном» կոնտեքստի ամեն ինչը։ Գալյանը խորհուրդ է տալիս էկոլոգիապես ճիշտ հագուստ գնել և լավ մտածել գնում կատարելուց առաջ։

Արսեն Հայթյանի և Արմեն Գալյանի ամբողջական զրույցը` տեսանյութում։