ՌԱԴԻՈ

Հայտնի ֆուտբոլիստներով անկանխատեսելի հավաքականը. սպասումներ և ակնկալիքներ

Մարտի 23-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում մրցելու է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ: Նույնիսկ շատ լավ ճանաչելով մեր հավաքականի ֆուտբոլիստներին, դժվար է միանշանակ պատասխան տալ, թե ինչպիսի խաղ կմատուցի այս մրցավեճում մեր ընտրանին:
Sputnik

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում football365.am կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանը նշում է, որ այս մրցավեճում բացահայտ ֆավորիտը մրցակիցն է և Հայաստանի հավաքականի համար նույնիսկ ոչ-ոքի արդյունքը կհամարվի շատ լավ: Մեր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեծամասնությունը չունի խաղային պրակտիկա և դա ամենամեծ խնդիրն է մեր ընտրանու համար: Խաղային համարյա բոլոր օղակներում կան խնդիրներ: Թե ինչպես և ինչքանով են լուծվել այդ խնդիրները ցույց կտա առաջիկա խաղը: