Չփորձել կրկնել. տղամարդը երկնային շոու է ցուցադրել 1500 մետր բարձրության վրա. տեսանյութ

Համացանցում տարածվում է pole dance պարող երիտասարդի անհավանական շոուի տեսանյութը. նա բարդագույն հնարքներ է կատարում առանց մահվան վախի։
Sputnik

Օլեգ Կոլվախը որոշել է այս քայլին գնալ մոր ոգևորող խոսքերից հետո. «Միայն երկինքն է ավելի վեր»։

Երկնային շոուին նա գրեթե մեկ տարի է պատրաստվել։ Օլեգը խոստովանել է, որ հնարքները կատարելու ընթացքում մի քանի անգամ խուճապի է մատնվել, որովհետև այդ բարձրության վրա դժվար է եղել շնչել։

Հիմա Օլեգը պատրաստվում է կրկնել այդ պարը Գինեսի ռեկորդի գրքի համար։