ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Համաներվող անձինք լուծում են իրենց օրվա հացի խնդիրը»

ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ներել առանց լիցենզավորման տաքսի ծառայություններ մատուցած վարորդների տույժերն ու տուգանքները։ Իրավական նախաձեռնությունն արդեն հրապարակված է e-draft.am էլեկտրոնային հարթակում։
Sputnik
Ավետիսյան. «Համաներվող անձինք լուծում են իրենց օրվա հացի խնդիրը»

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով` կառավարության այդ քայլն ունի ոչ միայն իրավական, այլև սոցիալական հայեցակետ։

«Համաներվող անձինք, իմ խորին համոզմամբ, իրենց աշխատանքով լուծում են օրվա հացի խնդիրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Միևնույն ժամանակ, ըստ Թադևոս Ավետիսյանի, կա նաև վտանգ, որ պարբերաբար կիրառվող համաներումները կարող են նվազեցնել տուգանքների կանխարգելիչ բնույթը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկած «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներել 2016-2018 թթ–ին կայացված 3623 վարչական ակտերի համար նշանակված ու մինչ օրս չվճարված տուգանքները։