Սեյրանյանը մեկ-մեկ նշեց բոլոր վարձակալների անունները, որոնց հետ պայմանագրերերը ցանկանում են վերաձևակերպել կամ խզել։
«Ժուռնալիստների միությունը վճարում է, վարձակալները հաճույք են ստանում։ Գույքահարկը և այլ հարկային պարտավորությունները, որոնք հասնում են ամսական մի քանի միլիոն դրամի, դրված են Հայաստանի ժուռնալիստների միության ուսերին։ Ժուռնալիստների միության նախկին նախագահը նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր է կնքել վարձակալների հետ։ Կնքվել են խայտառակ պայմանագրեր, օրինակ` մինչև 2112 թվականը, 2080 թ-ը։ Պայմանագրերը խզել մենք չենք կարող, քանի որ պայմաններում ասվում է, որ խզումը հնարավոր է միայն վարձը չվճարելու դեպքում»,- ասաց նա։
Ըստ Սեյրանյանի` եթե տարածքները վերադարձվեն, ճիշտ պայմաններով կնքվեն պայմանագրերը, միությունը կունենա բավական միջոցներ Ժուռնալիստների միության տարածքը կարգի բերելու և տեխնիկապես զինելու համար։
«21-րդ դարում Հայաստանի Ժուռնալիստների միությունը ունի միայն մեկ «պայթած» համակարգիչ»,– ասաց Սեյրանյանը։
Նրա խոսքով` միությունն արդեն դիմել է դատարան, հարուցվել է քրեական գործ, քանի որ վարձակալության պայմանագիրը կնքվել է վարչության անդամների որոշմամբ, և առնվազն երկու անդամի ստորագրություն կեղծված է։