«Վիրտուալ տիրույթում հայերի ու ադրբեջանցիների լոկալ հակամարտությունը, փորձագետի համոզմամբ, չունի գլոբալ հետևանքներ: Այստեղ պարզապես հետևում են գործընթացներին, սակայն ակտիվորեն չեն մասնակցում կամ միջամտում: Իսկ ահա մեծ երկրները կարող են լուրջ վնասներ հասցնել»,- ասում է Սերգեյ Գոլովանովը:
Եթե 1990-ական թվականներին ծաղկում էր հաքերների ռոմանտիկ պաշտամունքը, ապա վերջին շրջանում կիբեռհանցագործությունները դարձել են նպատակամղված և ուղղորդված: Հիմնական գործոնն այստեղ հեշտ գումար վաստակելու մոլուցքն է: Սկզբում թիրախավորվում էին գլխավորապես արտասահմանյան օգտատերերը, սակայն արատավոր գործընթացն աստիճանաբար հասավ Ռուսաստան: