ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո առաջին անգամ մեկնաբանություն է տվել

Հրաժարականից հետո Սարգսյանը մի քանի անգամ հայտնվել է հանրային վայրերում, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ Սարգսյանի թիկնապահները թույլ չեն տալիս Հանրային հեռուստաընկերության թղթակից Տաթև Դանիելյանին մտնել շենք, սակայն Սերժ Սարգսյանը միջամտում է և պահանջում նրան ներս թողնել։

Լրագրողը հարցրել է, թե ինչու հրաժարականից հետո Սարգսյանը հանրային ելույթ չի ունեցել։

«Երբ ժամանակը գա, ունենալու եմ», – ասում է նա։

Հաջորդին հարցին, թե նա իր հրաժարականի օրվա նման այսօր էլ կարծո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալ, երրորդ նախագահն արձագանքել է.

«Ես ձեզ ասացի, երբ անհրաժեշտ գտնեմ, այդ ժամանակ հանրային ելույթ կունենամ։ Հիմա ինչո՞ւ եք ինչ-որ բան պարտադրում։ Շնորհակալ եմ ։

Հիշեցնենք, որ իր հրաժարականի օրը` 2018թ.–ի ապրիլի 23–ին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։

Հրաժարականից հետո Սարգսյանը մի քանի անգամ հայտնվել է հանրային վայրերում, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին։