Գարունը հաստատում է իր դիրքերը. եղանակի տեսություն

Սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում ևս մարտի  21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: