Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր` մարտի 20–ին, ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտում անցկացրեց իր վերջին մարզումը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումից առաջ։
Ֆուտբոլիստներին սատարելու էին եկել անդավաճան երկրպագուները` Հայկական Առաջին Ճակատ (FAF) ֆան շարժման անդամները, որոնք իրենց վանկարկումներով և երգերով ոգևորեցին մարզիկներին և Յուրա Մովսիսյանի հետ երգեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Հիշեցնենք` մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները` նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: