ՌԱԴԻՈ

«Տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է». Արամ Օրբելյան

Երկրի սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը համոզված է, որ Քոչարյանի գործը պետք է կարճվի, քանի որ տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։
Sputnik

Sputnik Արմենիայի եթերում Արամ Օրբելյանը ասում է, որ ինքը կարծում է, որ մեկ կամ մեկ ու կես ամսից Քոչարյանի գործը կարող է ուղարկվել դատարան։

Օրբելյան. «Մեկ կամ մեկուկես ամսից Քոչարյանի գործը կարող է ուղարկվել դատարան»

«Մենք հույս ունենք, որ ամեն անգամ ՄԻԵԴ դիմելով, մեր պաշտոնատար անձինք, մեր դատարանները, քննչական մարմինները, դատախազությունը կհասկանան, որ իրենք սխալ են գործում ու կշտկեն իրենց սխալները պետության ներսում»,-ասում է Օրբելյանը։

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ իրենց վստահորդին մեղադրում են քաղաքական դրդապատճառներով։