ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Տուլայում ալիմենտներից խուսափած տղամարդը թաքնվել է Հայաստանում, բայց նրան հայտնաբերել են։ Այս մասին հայտնում է tsn24.ru–ն։
Տուլա քաղաքի հարկային մարմինները պարտապանին փնտրել են ալիմենտներից խուսափելու համար։ Նրա պարտքը գերազանցել է 153 հազար ռուբլին։ Տղամարդը երկար ժամանակ չի շփվել երեխայի հետ և չի կատարել վճարումները։
Նա չի ապրել նաև այն հասցեում, որտեղ գրանցված է եղել, այդ պատճառով նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարվել։ Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը Հայաստանի տարածքում է։ Հաջողվել է պարզել նրա հայաստանյան հասցեն ու հեռախոսահամարը։
Տղամարդուց գրավոր բացատրություն են ստացել։ Հետախուզումը դադարեցվել է։