Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից։
«Եկել է ժամանակը, որպեսզի Արամ Սիմոնյանը հեռանա պաշտոնից և հնարավորություն տա մայր ԲՈՒՀ-ին հետագա զարգացման համար, իսկ Դավիթ Սանասարյանն էլ պարզապես պետք է պաշտոնաթող լինի իր ղեկավարած կառույցում ի հայտ եկած աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի պատճառով»,- նշում է Նարեկ Սամսոնյանը:
Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր կատարել ԵՊՀ-ում և հայտնաբերել ավելի քան 800 մլն դրամի չարաշահում, իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա որոշում է կայացրել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:
Հաղորդավար՝ Մանվել Մարգարյան