Մեր զրուցակիցը, ներկայացնելով իր դիտարկումներն ու մտավախությունները, նկատեց. «Հայաստանի ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ վարչապետն ու ԱԳ նախարարը, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով, ըստ էության, պատրաստ չեն այդ բանակցություններին»:
Դավիթ Շահնազարյանին դիմելու նախնական առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունն էր, թե՝ պետք է «թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Արձագանքելով այդ արտահայտությանը` Շահնազարյանը մասնավորապես նշեց. «Հայտարարությունը չափազանց լուրջ է և չափազանց պատասխանատու: Բայց հաշվի առնելով, որ ներկայիս իշխանությունների պատասխանատվության աստիճանը բավական ցածր է, կարծում եմ, որ սա ուղղակի հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, որ արվեց»:
Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև մի դրվագի, որի մասին մինչ այս դեռ չէր պատմել: Խոսքը դեռևս անցյալ տարվա ամռանը, ենթադրաբար՝ «Մարտի 1-ի» գործով իրեն ՀՔԾ-ից ծանուցագիր ուղարկելու մասին է, սակայն դա հետագա շարունակություն չի ունեցել, և Դավիթ Շահնազարյանն այդ գործով չի հարցաքննվել:
Հարցազրուցավար՝ Արմեն Հակոբյան։