Աչքերով է շնչում. ինչպես բնածին ֆենոմենը ճանաչում բերեց հայուհուն. անհավանական տեսանյութ

Sputnik Արմենիան որոնում է հին հեռուստատեսային ռեպորտաժի հերոսուհուն։ Այդ ժամանակ երևանցի աշակերտուհի Անահիտ Վարդանյանը 17 տարեկան է եղել։ Հետաքրքիր է` պահպանվե՞լ են արդյոք նրա ֆենոմենալ կարողությունները մինչև մեր օրերը։
Sputnik

ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն հրապարակում է իր արխիվային տեսանյութերը, որոնք պատմում են` ինչպիսին են եղել Հայաստանը և նրա բնակիչները 20 տարի առաջ։

2000թ.–ի գարնանը Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհի Անահիտ Վարդանյանը ՆՏՎ–ի նկարահանող խմբին ցուցադրել է իր ֆենոմենալ կարողությունները։ Նա կարողանում է շնչել աչքերով։ Եվ ոչ միայն դա։

Կառավարությունը փորձում է իշխել, բայց չի կառավարում երկիրը. Դավիթ Շահնազարյան

Նրա մոտ անսովոր բնածին որակներ հայտնվել են բակում մանկական խաղերից մեկի ժամանակ։ Երեխաները փակել են նրա բերանը և քիթը, իսկ նա շնչել և արտաշնչել է տեսողական օրգանների միջոցով։

Ծնողները չեն հավատացել նրա պատմություններին այնքան ժամանակ, մինչև նա չի ցուցադրել ևս մի ֆենոմեն։ Գրեթե կախարդական բնույթի։ Այդ տեսարանին նայելն այդքան էլ հաճելի չէ։ Նա կաթը քաշում է քիթը և օդի ճնշման տակ հանում աչքերից։ Բժիշկների խոսքով` նրա մոտ արցունքատար ուղիները կապված են քթի խոռոչի հետ։ Այդ եզակի երևույթը բժշկությանը վաղուց է հայտնի և վտանգավոր չի համարվում առողջության համար։

Այդ տարիներին Անահիտը նույնիսկ մասնակցել է մարդկային հնարավորությունների մասին հեռուստատեսային շոուին և ժյուրիի գնահատմամբ արժանացել առաջին մրցանակի։

Հետաքրքիր է, թե դրանից հետո ինչպե՞ս է դասավորվել նրա ճակատագիրը։ Եթե ինչ-որ մեկն այս ռեպորտաժի շնորհիվ ճանաչի Անահիտ Վարդանյանին, ապա թող գրի Sputnik Արմենիային հետևյալ հասցեներով` anons@sputnikarmenia.am, k.avetisyan@sputniknews.com։

Sputnik Արմենիայի կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է դառնալ նշանակալի իրադարձությունների և անսովոր երևույթների ականատեսը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ.–ին և պահպանվել Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի արխիվում, որն այդ ժամանակ Երևանում ներկայացրել է ՆՏՎ հեռուստաընկերությունը։