Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ. հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Սոցցանցերում ու ԶԼՄ–ներում հաճախ է հնչում մի հարց, որն ուղղվում է վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդում սկսելու որոշումը վարչապետը չի կայացնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաճախ հարց ա հնչում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի: Ու էդ հարցն ինձ ա ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չէ. քրեական գործի նախաքննությունն ա դա որոշում: Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը պիտի նստի, կնստի, եթե պարզվի՝ չպետք է նստի, չի նստի»,– ասաց նա։

Հիշեցնենք` փետրվարին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։