Ի՞նչ փուլում է Հայաստան– Իրան գազատարի ճակատագիրը. պատասխանում է վարչապետը

Հայաստանն այսօր փորձում է հարաբերությունները զարգացնել միաժամանակ և՛ Իրանի, և՛ ՌԴ–ի, և՛ ԵՄ–ի, և՛ ԱՄՆ–ի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստան– Իրան գազատարի շուրջ քննարկումները շարունակվում են ու կշարունակվեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Իրանում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես` նոր գազատարի կառուցման մասին հարցին։

Սա ահռելի աճ է, որը իր դրական ազդեցությունը կունենա երկրի տնտեսության. Փաշինյան

«Խոսքը նոր գազատարի մասին չի լինի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարներով հնարավոր է իրականացնել եղած ծրագրերը»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Իրան մեկնելուց առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի, ՌԴ–ի, Թուրքմենստանի նախագահների հետ, քանի որ կարևոր է համարել պարզել նրանց հետաքրքրությունն այդ ծրագրի վերաբերյալ։

«Այդ քննարկումները կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել ընդհանուր եզրակացության` դրական, թե բացասական»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանն այսօր փորձում է հարաբերությունները զարգացնել միաժամանակ և՛ Իրանի, և՛ ՌԴ–ի, և՛ ԵՄ–ի, և՛ ԱՄՆ–ի հետ։ Այդ հարաբերությունները, Փաշինյանի խոսքով, կարևոր են տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն ապահովելու համար։