ՌԱԴԻՈ

«Հյուսիս-հարավի» շինարարության ավարտը կախված է ծրագրի ամբողջական ֆինանսավորումից

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ Sputnik Արմենիան զրուցել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության, Իրան-Հայաստան երկաթգծի կարևորության ու նախարարության վերակազմավորման մասին։
Sputnik

«Հյուսիս-հարավի շինարարության ավարտը կախված է նրանից, թե որքանով ենք պատրաստ ծրագրի ամբողջական ֆինանսավորմանը»,-ասում է Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է մարզային տրանսպորտի վիճակին, նախարարի խոսքով, նախատեսվում է մարզային ավտոբուսների երթևեկը կանոնակարգելու համար փոխադրամիջոցներում նավիգացիոն համակարգի տեղադրում։

«Դա որակապես կփոխի մարզային ուղևորափոխադրումների վիճակը»,-վստահեցնում է նախարարը։

Անդրադառնալով նախարարության վերակազմավորմանը` Հակոբ Արշակյանն ասաց, որ առաջիկայում առավել մեծ ուշադրություն է դարձվելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին։

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան։