Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...

Թբիլիսիում և Երևանում և վստահ են՝ Իրանից Վրաստան գնացող գազամուղը կարող է Հայաստանով անցնել միայն ֆինանսական ռեսուրսների, քաղաքական կամքի ու քաղաքական ծանրաքարշերի առկայության պարագայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը կարող է օգնել Վրաստանին ազատվել Ադրբեջանի գազային կախվածությունից այն դեպքում, եթե գործարկվի Թեհրան–Երևան–Թբիլիսի նոր գազամուղը։ Սակայն այդ նախագծի համար հարկավոր է ոչ միայն քաղաքական կամք, այլև գումար։

Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ գազի տարանցման մասին Հայաստանի ու Իրանի բանակցությունները միջազգային հանրության շրջանում  մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Փաշինյանը փետրվարի 27–28–ին առաջին պաշտոնական այցով Թեհրանում էր։

Իրանում անցկացված բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության հարցերը, այդ թվում` նաև էներգետիկ ոլորտում։ Մինչ իրանյան այցելությունը Փաշինյանը բանակցություններ էր ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցք. ի՞նչ է պետք Երևանին նախագծին մասնակցելու համար

Միաժամանակ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ մատակարարումները կարելի է իրականացնել գործող գազատարներով ու նորը կառուցելու իմաստ դեռ չկա։ Սակայն էներգետիկները այդքան էլ համամիտ չեն Փաշինյանի հետ։

Էներգետիկայի ոլորտի փորձագետ Գիա Արաբիձեն կարծում է, որ գումարի առկայության դեպքում ոչ մի անիրագործելի բան չկա։

«Չնայած տեխնիկական տեսակետից նախագիծը բավականին դժվար է իրագործել, սակայն համապատասխան ֆինանսավորման դեպքում այն լրիվ իրատեսական է»,  – ասաց Արաբիձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Հիանալի» այլընտրանք Վերին Լարսին. ինչը՞ կփրկի հայ փոխադրողներին

Նա ընդգծեց, որ Վրաստանը հետաքրքրված է նախագծի իրականացումով։ Այսօր երկրի գրեթե ամբողջ գազի պահանջարկը բավարարում է Ադրբեջանը, ու միայն փոքր քանակությամբ գազ  Ռուսաստանից է գալիս։ Վրացի փորձագետն ասում է, որ իրանական գազը թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները։

«Մենք երեք մատակարարող կունենանք, դա շուկայում մրցակցություն կառաջացնի, կնվազեցնի սակագներն ու կբարձրացնի էներգամատակարարումների որակը, նաև կբարձրացնի մեր երկրի տնտեսական գրավչությունը», – ասաց Արաբիձեն։

Փորձագետը վստահ է, որ նախագծի իրականացման համար Հայաստանի միջով Իրանից Վրաստան գնացող նոր գազամուղ է հարկավոր։ Նա շեշտեց, որ գործող գազամուղները չեն համապատասխանում նախագծին։

«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ

Ֆինանսականից բացի, կա նաև հարցի քաղաքական կողմը, որը չի կարելի անտեսել, ասաց Արաբիձեն՝ մատնանշելով մասնավորապես Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը։

Նախագծի իրականացումը կասկածելի է  համարում նաև էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Մի բան է հետաքրքրված լինել, այլ բան է, իրականացնել մտածվածը։ Այդ հայտարարությունները մի փոքր բարի մաղթանքների շարքից են ու հեռու են իրականությունից։ Վրացական շուկան փոքր է, ու անհասկանալի է` ինչով այն պետք է գրավի Իրանին», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվելյանը։

Զուրաբիշվիլիի այցը Հայաստան. գոհ են արդյո՞ք Երևանն ու Թբիլիսին

Մանվելյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քաղաքական շահ է  հետապնդում Թեհրանը` վրացական շուկա դուրս գալով, հաշվի առնելով, որ այդ շուկան ամբողջովին վերահսկում է ադրբեջանական SOCAR ընկերությունը։

Հիշեցնենք` Իրան–Հայաստան գազատարի թողունակությունը տարեկան մոտ 2,2 միլիարդ խորանարդ մետր  է։ Հիմա օգտագործվում են դրանից 365-370 միլիոնը: Դա իրանական գազի մատակարարումներն են Հայաստանի ջերմակայանների աշխատանքի համար («գազ էլեկտրականության դիմաց» սխեմայով)։ Հայաստանում քննարկվում է նաև 234 ՄՎտ  հզորություն ունեցող նոր ՋԷԿ–ի կառուցումը։