Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են հյուր եկել. հնարավոր է նաև ձյուն տեղա

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին կնվազի 5-7 աստիճանով»,–գրել է Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը ևս տեղեկացնում է, որ առաջիկա օրերին տեղումներ կդիտվեն, բայց արդեն մարտի 20-ից սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ևս այսօր և մարտի 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: