«Դեղին բաճկոններն» այրել են Շառլ Ազնավուրի սիրած ռեստորաններից մեկը

Փարիզում էլիտար Le Fouquet's ռեստորան վրա դյուրավառ խառնուրդով շշեր են նետել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik.  Փարիզում կրկին անկարգությունների ալիք է բարձրացել։ «Դեղին բաճկոնները» քարուքանդ են արել հայտնի Le Fouquet's ռեստորանը։  Այս մասին գրում է Figaro ֆրանսիական պարբերականը։

Փարիզում այրվում է Tarneaud բանկը, «դեղին անթև բաճկոններն» ավերում են քաղաքը. տեսանյութ

Ռեստորանի վրա դյուրավառ  խառնուրդով շշեր են նետել։ Պատուհանների վրա տեղադրված պաշտպանիչ պանելները չեն օգնել, և ծածկապատշգամբն ամբողջությամբ այրվել է։ Ռեստորանից բացի ցուցարարները թալանել են Ելիսեյան դաշտերում գտնվող մի քանի էլիտար խանութներ։

Այս ռեստորանը ներառված է Փարիզի պատմական հուշարձանների ցանկում։ ԶԼՄ–ների տվյալներով` ռեստորանը ֆրանսիական էլիտայի սիրված անկյուններից է։ Այստեղ հաճախ էին այցելում հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը և երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։

Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են անցած տարվա նոյեմբերի 17-ին, ցուցարարները պահանջում են չբարձրացնել բենզինի հարկերը։ Այդ օրը ամբողջ Ֆրանսիայում ավելի քան 280 հազար ցուցարար էր փողոց դուրս եկել։