Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Մեդալների նման հավաքածու Հայաստանը հավաքականը նախկինում երբեք չեր նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Անուշ Գրիգորյանը  դուրս էր եկել Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության եզրափակիչ:

Թույլ սեռի ներկայացուցիչների հզորությունը, կամ հայուհիները սպորտում էլ են չեմպիոն

51 կգ քաշային Անուշն այսօր կայացած եզրափակիչ մրցավեճում հաղթել է ռուս բռնցքամարտիկին և նվաճել չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Անուշ Գրիգորյանը հաղթել էր Իտալիայի ներկայացուցչին:

Հայաստանի հավաքականը նաև արծաթե մեդալ ունի։ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և դարձավ արծաթե մեդալակիր:

Վլադիկավկազում, բացի Անուշ Գրիգորյանից ու Անի Հովսեփյանից, պատվո պատվանդանին կանգնեցին Հայաստանը ներկայացնող ևս երեք բռնցքամարտիկ: Տղաների մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձան 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Ավելացնենք, որ մեդալների նման հավաքածու Հայաստանը հավաքականը նախկինում երբեք չեր նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: