«Սկյուռիկ» գործողություն. շունն ու կատուն գործի են դուրս եկել. զվարճալի տեսանյութ

Սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում շունն ու կատուն հատուկ գործողության են գնում։ Տնային կենդանիներ գործողությունը, սակայն, անսպասելի ավարտ է ունենում։
Sputnik

Կադրերում երևում է, թե ինչպես են շունն ու կատուն գողեգող գնում այգու միջով։ Կատուն առջևից է գնում, երևում է, որ նա է հատուկ գործողության ղեկավարը։ Իսկ շունը հետևից է գնում ու նույնպես փորձում է չաղմկել։

Սկզբից անհասկանալի է, թե ինչ են որսում շունն ու կատուն։ Սակայն մի քանի րոպե անց ծառի մոտ երևում է փոքրիկ սկյուռը։

Չնայած բոլոր ջանքերին` գործողությունը ձախողվում է։ Երբ կատուն անսպասելիորեն կանգ է առնում, շունը շարունակում է գրոհը։ Մի քանի վայրկյան սպասելով` շունը որոշում է հարձակվել սկյուռի վրա։ Բայց ճարպիկ կենդանուն հաջողվել է փախչել շնից, անցնել կատվի կողքով և մագլցել ծառը։