Քիմ Քարդաշյանը բարեմասնությունները ցուցադրել է սեփական հանդերձասենյակում. լուսանկար

Սոցցանցերի օգտատերերը սկսել են քննարկել ոչ միայն Քարդաշյանի կերպարը, այլ նաև հանդերձասենյակը՝ թանկարժեք պայուսակներով և կոշիկներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, որը հայտնի է նաև որպես բյութի բլոգեր, այժմ ավելացնում է մոլի պճնասերի համբավը։

Վերջին շրջանում 38-ամյա հեռուստաաստղը ցուցադրում է ոչ միայն իր բաց զգեստները, այլ նաև հանդերձասենյակի հարստությունը։

Այս անգամ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի կինը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սպիտակ երկար զգեստով։ Մարմինը կիպ գրկող զգեստն ընդգծել է Քարդաշյանի շքեղ կազմվածքը։

Օգտատերերը սկսել են քննարկել ոչ միայն նրա կերպարը, այլ նաև հսկայական հանդերձասենյակը՝ թանկարժեք պայուսակներով և կոշիկներով։

Առավել ուշադիրները նկատել են, որ Քիմ Քարդաշյանի հավաքածուի մեջ կան Hermes, Fendi, Louis Vuitton և այլ համաշխարհային ապրանքանիշների պայուսակներ։