«Ես կհասնեմ երազանքիս». գյումրեցի Սաթենիկը պատրաստվում է «Ты супер!»-ի նոր եթերաշրջանին

Սաթենիկ Գևորգյանը Հայաստանը կներկայացնի «Ты супер!»-ի նոր «սուպերեթերաշրջանում»։ Նրան արդեն մի անգամ հաջողվել է փայլել մոսկովյան մեծ բեմում։ Հիմա խոստանում է ավելի շատ ջանք գործադրել։
Sputnik

Սաթենիկ Գևորգյանը նկատելիորեն մեծացել է, ավելի ինքնավստահ դարձել ու նոր գիտելիքներ կուտակել․ մեկ տարում սովորել է նոտաները (նախկինում երգում էր լսողությամբ)։

«Կարևոր չէ, որ երեխաները նույնն են, բեմը նույնն է, ինձ համար սա կյանքի փորձ է», - խոստովանում է Սաթենիկը՝ խոսելով գալիք մրցույթի մասին։

Գլխավորը` կա նպատակ, կա երազանք։ Դառնալ իսկական արտիստ, ելույթ ունենալ բեմում․ Սաթենիկը խոստանում է ամեն գնով հասնել դրան։

Դիտեք, թե ինչպես է մեր աղջիկը պատրաստվում իր ելույթին։

Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանը մրցույթի երկրորդ եթերաշրջանում, նա կներկայացնի Հայաստանը նաև «Ты супер! Суперсезон» մրցույթում։ Առաջին եթերաշրջանի ժամանակ Հայաստանը ներկայացրել են վանաձորցի Սաբինա Մանվելյանն ու գյումրեցի Անգելինա Պապիկյանը։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։

Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։