ՌԱԴԻՈ

Արդարացի՞ է օպերայի հարակից սրճարանների մի մասն ապամոնտաժելը. Ավագանու անդամների պատասխանը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանն ու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում իրենց կարծիքն են հայտնում օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ։
Sputnik

Երևանի ավագանու անդամները պատասխանում են «որքանո՞վ է արդարացի ապամոնտաժել օպերայի հարակից տարածքի սրճարանների մի մասը» հարցին և իրենց գնահատականը տալիս ստեղծված իրավիճակին։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը պնդում է, որ օպերայի շրջակայքի առաջին գոտու սրճարանները միանշանակ պետք է ապամոնտաժվեն։

Մինչդեռ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի խոսքով, ապամոնտաժման հարցում երկակի ստանդարտներ են կիրառվում, քանի որ չեն ապամոնտաժվում օպերայի շրջակայքի բոլոր սրճարանները։