«Սարսափելի է, բաց մեղավորը ես չեմ». վիրաբույժ Ստեփանյանն ու պացիենտը հանդիպել են

Մոսկովյան հիվանդանոցներից մեկում վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի արած վիրահատությունից մի քանի օր հետո, որոշ տվյալներով՝ անեսթեզիոլոգի կատարած անհամապատասխան բուժման պատճառով, արնահոսություն ունեցած հիվանդին շտապ օգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց. այստեղ արած բուժումը պատճառ է դառնում նրա մոտ ալերգիկ Կվինկեի այտուցման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Կորոլինա Սարգսյանի բարեկամները մեղադրում են բժիշկին ու հիվանդանոցի անձնակազմին աղջկան վնասվածքներ պատճառելու մեջ, իսկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ նա ամենն ինչ ճիշտ է արել, իսկ աղջկա վիճակի վատացման մեջ մեղավոր է անեսթեզիոլոգը։ Բժիշկն ու պացիենտը վիրահատությունից հետո առաջին անգամ հանդիպել են «Ռոսիա 1» հեռուստաալիքով Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» («Прямой эфир») հաղորդման ժամանակ։

Հայաստանից նման արձագանքի չէին սպասում․ հայ վիրաբույժի մոսկովյան ընկերները զարմացած են

Վիրաբուժի չարաբաստիկ արկածները սկսել են երիտասարդ մոսկվացի Կարոլինա Սարգսյանի պլաստիկ վիրահատությունից հետո։ Վիրահատությունն արել է Ստեփանյանը։ Բժիշկի ներկայացուցիչներն ու ընտանիքը վստահեցնում են, որ վիրահատությունը հաջող է անցել, սակայն դրանից երեք օր անց անեսթեզիոլոգի նշանակած «Ֆենազեպամն» ընդունելուց հետո աղջկա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ դեղորայքայի միջոցով քնեցրել են։ Դրանից հետո նրա մոտ Կվինկեի այտուց է սկսել. ամեն ինչ այտուցվել է, այդ թվում` ուղեղը։

Վիրահատությունից հետո քրեական գործ էր հարուցվել, որում գործում էին Ստեփանյանը,  հիվանդանոցի գլխավոր բժիշկ ու ղեկավար Գուլնարա Շախն ու անեսթեզիոլոգ Լև Խիտրինը։ Բոլորը կալանավորվել են։ Սակայն որոշ ժամանակ անց Շախի ու Խիտրինի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, իսկ ՀՀ քաղաքացի Ստեփանյանը միայն մի քանի ամիս անց է ազատ արձակվել։

Լավ լուր. Մոսկվայում կալանավորված հայ վիրաբույժին ստորագրությամբ ազատ կարձակեն

Հիմա Կարոլինան երազում է առաջվա պես առողջ լինել։ Սակայն  ամենաշատն ուզում է, որ վիրաբույժն ու նրա թիմն այլևս բժշկությամբ չզբաղվեն։ Այս մասին նա ասել է հաղորդման ժամանակ։

Աղջիկը լաց է լինում ու ասում է, որ վիրահատությունից հետո շատ է  փոխվել, իսկ ամենակարևորը, տառապանք է պատճառել ծնողներին ու իրեն։ Աղջկան դուր չի գալիս, որ նրա քիթը հիմա դեֆորմացվել է, քթանցքները տարբեր չափերի են, տգեղ սպիներ կան։ Դեմքի վրա դեռ կապտուկներ ու այտուցներ կան, ազդրի վրա մեծ կտրված է հայտնվել։

«Կարծում եմ` ինձ հետ արդեն դիակի պես էին վարվում, այս ու այն կողմ էին գցում, այդ ժամանակ էլ քերծվել է», – ենթադրում է Կարոլինան։

Արսեն Թորոսյանը կզբաղվի Մոսկվայում ձերբակալված հայ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործով

Ստեփանյանն իր հերթին տեղի ունեցածը սարսափելի է համարում ու ցավում դրա համար։ Սակայն վիրաբույժն իրեն մեղավոր չի համարում։

«Ո՛չ վիրահատությունից առաջ, ո՛չ էլ վիրահատությունից հետո ոչ մի խնդիր չի եղել։ Երբ նա արթնացավ,ամեն ինչ լավ էր, ու ես երկու օրով Հայաստան մեկնեցի, քանի որ Երևանում վիրահատություն պետք է անեի։  Իմ բացակայության ընթացքում Կարոլինան վատացել էր ուժեղ դեղերից, բայց այդ դեղերը ես չէի նշանակել», – ասել է Ստեփանյանը։

Ըստ նրա` անեսթեզիոլոգը փորձել է հիվանդի պարանոցին կատետեր դնի,  նրա մոտ չի ստացվել ու նա վնասել է քներակը։ Ճնշման տակ արյունը սկսել է լցվել պարանոցին ու դեմքին։

«Գլխավոր բժիշկ Շախը քթից է մտել, սկսել է մաքրել արյունը, էլ ավելի առատ արյունահոսություն է սկսվել։ Գիպսը քթից հանել էին, ինչը նույնպես ցանկալի չէ։ Այդ պատճառով են Կարողանայի քթանցքները հիմա տարբեր չափի»,- պնդում է  վիրաբույժը։

Վիրահատարանից` Բուտիրկա. վիրաբույժի ընկերները խնդրում են ՀՀ իշխանությանը միջամտել խնդրին

Մոսկվա վերադառնալուց հետո բժիշկը խոսել է ռեանիմատոլոգի հետ ու պարզել է, որ Կարոլինայի գանգի հիմքը վնասված է։ Ստեփանյանի խոսքով` դրանում մեղավոր են գլխավոր բժիշկն ու անեսթեզիոլոգը։

Հաղորդման ընթացքում պարզվել է, որ անասթեզիոլոգ Խիտրինի աշխատանքի ընթացքում ուրիշ հիվանդանոցում մի քանի մահվան դեպք է եղել։ Սակայն անհասկանալի է` ինչու է նա այդպիսի համբավով դեռ շարունակում աշխատել։

Ստեփանյանն ասել է, որ հիվանդանոցի անձնակազմի համար պատասխանատու է Շախը, ոչ թե ինքը։ Կարդինայի վիրահատությունից երկու շաբաթ առաջ գլխավոր բժիշկը գործից ազատել է կլինիկայի մշտական անեսթեզիոլոգին, միայն Խիտրինն է մնացել։

Հիմա վիրաբույժը տնային կալանքի տակ է։ Տվյալ պահին դատաբժշկական փորձաքննություն է  անցկացվում։ Կողմերը հույս ունեն, որ հենց այդ փորձաքննությունը կպարզաբանի տեղի ունեցածն ու կպատասխանի` թե ով է մեղավոր։