ԿԲ–ն որոշել է վերադարձնել «թալանվածը». նախագիծն արդեն անվանել են դանդաղ գործող ռումբ

Հայաստանի Կենտրոնական բանակը հայեցակարգ է մշակել առանց դատավճռի գույքը բռնագանձելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Գույքը կարելի է բռնագանձել առանց դատարանի որոշման ծանր և հատկապես ծանր հանցագործությունների դեպքում։ Նման իրավական դրույթ նախատեսված է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրությունում, որը մշակել է «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը։

Անցումային արդարադատությունն անհայտ գազան է, դատարաններն էլ հետ են գնացել. Զոհրաբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13–ին խորհրդարանում հայտարարել է, որ  կառավարությունը քննարկում է մինչև դատավճիռը անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մեխանիզմներ ներմուծելու հարցը։ Նա պարզաբանել է, որ դա անցումային արդարադատության տարր է. կա մեխանիզմ, որի համաձայն մարդը պետք է բացատրի իր ունեցվածքի ծագումը։ Մարտի 1–ին Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ այդ հայեցակարգն իրականացնելու համար։

Մասնավորապես, «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիան (Վարշավայի կոնվենցիա) և Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիան նախատեսում են նման օրենսդրություն։ Այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2007թ–ին և 2008 թ–ին։

Փողեր լվանալու դեմ պայքարի միջազգային խումբը (FATF) և Եվրոպայի խորհրդի Moneyval մոնիթորինգային խումբը նման իրավական ռեժիմն անհրաժեշտ են համարում։

Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ. հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք  օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված  ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ: Նման կոչ է արել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։

«Դուխով», «նյուխով», «սլուխով» բիզնեսմեննե՛ր, էստի՛ համեցեք

Հաշվի առնելով վերոնշյալ հանձնարարականները` դեռևս 2016 թ-ի ապրիլին «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ. նոյեմբերին։

Այդ նախագիծը քննադատել է Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Նա հայեցակարգն անվանել է դանդաղ գործող ռումբ թե՛ պետության, թե՛ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։

Նրա խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետեւ, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։ Մինչդեռ քաղաքական ամբիցիաներն իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը բարի հեքիաթ կթվա։

Անցումային արդարադատություն. որքա՞ն խորն ենք փորելու

«Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում` իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել` միանշանակ ոչ: Այս հայեցակարգի «որակի» լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը` ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են օրինակ ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ», – ասվում է Հովհաննիսյանի մեկնաբանությունում։

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո հարկային ծառայությունն արագացրել է ստուգումները խոշոր ձեռնարկություններում և բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իսկ 2018թ–ի ամռանը Փաշինյանը հայտարարել է անցումային արդարադատության համակարգ ներմուծելու մասին։ Դա լայն հասարակական արձագանք է առաջացրել և ակտիվորեն քննարկվել ոչ միայն պրոֆեսիոնալ հանույթում, այլ նաև սոցցանցերի շարքային օգտատերերի կողմից։