Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ

Մոտավորապես XI-XIII դարերով թվագրվող մի քանի խաչքար հայտնաբերվել են Արցախի Մարտակերտի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik Արմենիա, Լիլիթ Հարությունյան Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում հայտնաբերված խաչքարերը առաջիկայում կներառվեն Հուշարձանների պետական  ցանկում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմինե Հայրապետյանը։

Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ

«Փորձագետները շուտով կսկսեն ուսումնասիրել հայտնաբերված խաչքարերը։ Մենք մոնիթորինգ կանցկացնենք, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կներառվեն Հուշարձանների պետական ռեեստրում», – նշեց նա։

Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ

Հայրապետյանի խոսքով` խաչքարների ստեղծման ժամկետը հստակ դեռ չի ճշտվել, այն մոտավոր է, քանի որ դրանք դեռ չեն ուսումնասիրվել։

Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ

Նա ավելացրել է նաև, որ Անշարժ հուշարձանների պետական ցուցակը շուտով կնորացվի։

Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ