Հայաստանի որոշ մարզերում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մարզերի մի մասը կրկին ձնով կպատվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում կրկին ձյուն կտեղա։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն` մարտի 15-ին ձյուն կգա Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, Սյունիքի նախալեռներում։

Մարտի 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մարտի 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը կարճատև անձրև կտեղա:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 15-17, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքության սահմանում։