Թուրքիայում փլուզվել է մետրոյի դեպոն, փլատակների տակ մարդիկ են մնացել. տեսանյութ

Նախնական տվյալներով` փլատակների տակ են մնացել աշխատողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Թուրքիայի արևմուտքում` Իզմիր քաղաքում, քանդվել է մետրոպոլիտենի կառուցվող դեպոն։ Այս մասին հայտնում է Sputnik Թուրքիան։

Նախնական տվյալներով` փլատակների տակ են մնացել երկու աշխատողներ։ Դեպքի վայրում են փրկարարներ ջոկատներն ու շտապօգնության բրիգադները։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տարածքը շղթայված է։

Փլուզման պատճառն առայժմ չի նշվում։