ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Թուրքիայի արևմուտքում` Իզմիր քաղաքում, քանդվել է մետրոպոլիտենի կառուցվող դեպոն։ Այս մասին հայտնում է Sputnik Թուրքիան։
Նախնական տվյալներով` փլատակների տակ են մնացել երկու աշխատողներ։ Դեպքի վայրում են փրկարարներ ջոկատներն ու շտապօգնության բրիգադները։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տարածքը շղթայված է։
Փլուզման պատճառն առայժմ չի նշվում։