Սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում է անձրև: