ՌԱԴԻՈ

Արամյան․ «Կենդանիների նկատմամբ դաժանությունը Հայաստանում չի դադարում»

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին մի քանի օրերին Հայաստանի տարբեր համայնքներում, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում շների ոչնչացման հարցին։
Sputnik
Արամյան․ «Կենդանիների նկատմամբ դաժանությունը Հայաստանում չի դադարում»

Նարե Արամյանը համոզված է, որ խնդիրը թաքնված է օրենսդրության բացակայության մեջ։

«Կենդանիների նկատմամբ դաժանությունը Հայաստանում չի դադարում։ Եղած կցկտուր օրենսդրական փաստաթղթերը, որ ունենք, այսօր ավելի են խանգարում ոլորտի կարգավորմանը։ Ակներև է նաև ոստիկանության բացարձակ անգործությունը։ Բացի այդ, մենք չունենք այն մարմինը, որը պատասխանատու լինի ոլորտի համար»,- նշում է նա։

Պաշտպանել կենդանիներին օրենքով. խեղված շան սկանդալային լուսանկարը վերջին կաթիլը եղավ

Ըստ Արամյանի` իրենց պարզ պահանջը` ստեղծել կառավարությանն առընթեր կենդանիների պաշտպանության մեկ առանձին մարին, որը պատասխանատվություն կունենա և կվերահսկի բոլոր գերատեսչությունների աշխատանքը, մինչև օրս որևէ արձագանք չի ստացել։

«Այն աշխատանքը, որը պետք է արվի կենդանիների պաշտպանության ոլորտում, պահանջում է մասնագիտական, փորձագիտական մոտեցում, և դրա համար պետք է ներգրավել իրավապահ համակարգի, արտակարգ իրավիճակների ոլորտի մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր կարող են կարգավորել հասարակության հարաբերությունները կենդանիների հետ»,– նշում է նա։

Արամյանը վստահեցնում է, որ կենդանիների պաշտպանությանն ու օրենսդրական դաշտը կարգավորելուն ուղղված ջանքերը շարունակելու են. ԱԺ–ում արդեն սկսել են քննարկումները։