Հայաստանը բուլղարացի գործընկերներին առաջարկելու բան ունի. նախարար

Բուլղարիայում զարգանում են ինժեներիայի և բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունները, որոնց հետ Հայաստանը կարող է հետաքրքիր փոխգործակցություն հաստատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանը կարող է բավականին գրավիչ դառնալ բուլղարացի գործընկերների համար։ Այս մասին հայ–բուլղարական բիզնես ֆորումի ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Աշխարհի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կհավաքվեն Հայաստանում

Նրա խոսքով` բուլղարացի գործընկերներին կարող են հետաքրքրել բիզնես բացելու հեշտ և ԵԱՏՄ շուկա դուրս գալու դյուրին գործընթացները։ Բացի այդ բուլղարացի դիստրիբյուտորներին և ներկրողներին կարող է հետաքրքիր լինել այն, որ Հայաստանը ԵՄ–ի հետ GSP+ համաձայնագիր ունի, և հայկական ապրանքների մեծ մասը կարելի է ԵՄ ներկրել զրոյական կամ իջեցված մաքսատուրքով։

Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովն իր հերթին նշեց, որ Բուլղարիայում զարգանում են ինժեներիայի և բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունները, որոնց հետ Հայաստանը կարող է հետաքրքիր փոխգործակցություն հաստատել։ Մասնավորապես, երկրում հաջողությամբ թողարկվում են ավտոպիլոտի համակարգեր` ավտոմեքենաների համար և էլեկտրոնային սարքեր` թույլ տեսողություն ունեցողների համար։ Իսկ մեքենաշինության հատվածում ինքնաբարձիչների արտադրություն է գործում։ Նրա խոսքով` բուլղարական կողմն ուրախ կլինի համագործակցություն հաստատել հայ գործընկերների հետ։

Հայաստանը բուլղարացի գործընկերներին առաջարկելու բան ունի. նախարար

Նշենք, որ Բուլղարիան ԵՄ–ում Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է, սակայն հիմնականում Հայաստանից պղնձի կոնցենտրանտի ձեռքբերման հաշվին։ Բուլղարիայում այն մաքուր պղնձի է վերածվում և արտահանվում Արևմտյան Եվրոպա։