ՌԱԴԻՈ

«Բանանցն» ու «Լոռին» կարող են խառնել ֆավորիտների խաղաթղթերը. Քալանթարյան

Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը Sputnik Արմենիայի «Մարզական խաչմերուկ» հաղորդաշարի եթերում խոսում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության ֆավորիտների, ինչպես նաև թերությունների մասին։
Sputnik

Մարզական մեկնաբանը  գտնում է, որ Հայաստանի առաջնությունում մրցակցությունը բարձրացել է, բայց մրցաշարի ընդհանուր խաղամակարդակը դեռևս այն չէ։
«Մեր ներքին առաջնությունում չեմպիոնական տիտղոսի համար պայքարը հիմնականում գնալու է 3 ակումբների միջև»,–կարծում է Քալանթարյանը:


Նրա խոսքով` գործող չեմպիոն «Ալաշկերտին» ձեռնոց են նետելու «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»: Դժվար  «Բանանցն» ու «Լոռին» կարողանան պայքարել առաջին տեղի համար, բայց կարող են խառնել ֆավորիտների խաղաթղթերը: Հաղորդավար՝ Խաչիկ Չախոյան