Տղան սպառնում է նետվել «Հաղթանակ» կամրջից. այժմ նա պահանջում է ՀՀ վարչապետին

26-ամյա երիտասարդը ցանկանում է, որ դեպքի վայր մոտենա ՀՀ վարչապետը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Այս պահին 26-ամյա մի տղա սպառնում է «Հաղթանակ» կամրջից նետվել:

Սկզբում նա պահանջել է, որ մոտենա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա փոխել է պահանջը և այժմ ցանկանում է, որ դեպքի վայր մոտենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը տեղեկացրեց, որ ինչ որ պահի երիտասարդը պահանջել է հանդիպում նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

 

Տղային փրկեցին. նոր տեղեկություն

 

Մեր տեղեկությամբ նրա խնդիրը ունեցած վարկային բեռն է:

Դեպքի վայրում են բուժաշխատողներ, ՀՀ ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել երիտասարդին և հետ պահել նրան ինքնասպանությունից: