Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +24–ի. Գագիկ Սուրենյան

Հայաստան են ներթափանցել արևադարձային տաք օդային հոսանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանում եղանակը զգալի կտաքանա։ Լուրը հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Սուրենյանը նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։