«Լուսավոր Հայաստանը» կառավարության այլընտրանքային կառուցվածք կառաջարկի

Առաջարկը ենթադրում է ԱԱԾ–ի, ոստիկանության և ՊԵԿ–ի վերադարձ կառավարություն որպես նախարարություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական կուսակցությունը կառավարության կազմի այլընտրանքային նախագիծ է նախապատրաստում, ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Օպտիմալացման նախագծով նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Նոր կառավարությունում որպես ինքնուրույն գերատեսչություններ այլևս չեն լինի մշակույթի, սփյուռքի, էներգետիկայի, գյուղատնտեսության, երիտասարդության և սպորտի նախարարությունները։ Դրանք կգործեն այլ նախարարությունների կազմում։

Կրճատումներ կլինեն. Կառավարությունը հաստատեց նախարարությունների կրճատման նախագիծը

«Մենք այժմ այլընտրանքային առաջարկ ենք պատրաստում կառավարության գործող կառույցին, որը ենթադրում է մի քանի նախարարությունների պահպանում, ինչպես նաև այն համակարգի փոփոխում, որի դեմ պայքարում էինք բոլորս», – ասաց Մարուքյանը։

Առաջարկը ենթադրում է ԱԱԾ–ի, Ոստիկանության և ՊԵԿ–ի վերադարձ կառավարություն որպես նախարարություններ։

Քննարկումները շարունակվում են, և Մարուքյանի խոսքով, մի շարք փորձագետներ կարծում են, որ, օրինակ, գյուղնախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը միացնելը սխալ է։

«Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի, և այդ ոլորտով պետք է կոնկրետ զբաղվեն», – ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` քննարկումներ են գնում նաև մշակույթի և էներգետիկայի նախարարությունները կրճատելու նպատակահարմարության մասին։

Պատգամավորը նշում է, որ կրճատումները, ընդհանուր առմամբ, տնտեսության աճ չեն ապահովում։ Սակայն պետք է կրճատել ուռճացված աշխատակազմերը, ասենք, մարզային ադմինիստրացիաներում։

Վերահսկողական ծառայությունը ՊԵԿ–ի ու նախարարությունների պարգևավճարներում խնդիրներ է գտել

Մյուս կողմից` որոշ կառույցների օպտիմալացման ընթացում արդեն պարզ կդառնա, որ նման մոտեցումն իրեն չի արդարացնում։ Մասնագետներին վերադարձնել արդեն չի հաջողվի, իսկ ոլորտը կտուժի։

Մարուքյանը նաև նշեց, որ բացարձակ անհասկանալի է «լրացուցիչ արժեք չստեղծող աշխատակիցներ» ձևակերպումը։ Ըստ նրա, և՛ խորհրդարանի հանձնաժողովներում, և՛ ԱԺ նիստի ժամանակ բուռն քննարկումներ են սպասում։

Ավելի վաղ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի տնօրինության տակ էր հայտնվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեքստում գրված է, որ պետական ապարատից կարելի է 10 հազար մարդ կրճատել։ Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանումով և հայտարարել է, որ նման պլանային թվեր չեն կարող լինել. կրճատումների նպատակը պետական ապարատի արդյունավետությունն է, այլ ոչ թե միջոցների տնտեսումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր չեն կադրային ջարդ իրականացնել։ Կրճատումներ կլինեն, սակայն յուրաքանչյուր պետական չինովնիկ կունենան հնարավորություն։ Մարդկանց աշխատանքը պետք է առավելագույնս օբյեկտիվ գնահատել` առանց կողմնակի գործոններ հաշվի առնելու։