Այսօր կառավարության առջև էին հավաքվել գազավորված ըմպելիքներ արտադրող փոքր և միջին ձեռնարկությունների աշխատակիցները։
Վերջիններս բողոքում են հարկային օրենսգրքում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 5 տոկոսով ավելացնել 1 լիտրի համար կիրառվող հարկը։
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունների փաթեթը կյանքի կոչվելու դեպքում` գազավորված ըմպելիք արտադրող ՓՄՁ–ների մեծ մասն ուղղակի կփակվի։ «Մեր ընկերությունն, օրինակ, ոչ թե կրճատման կգնա, այլ փակման, քանի որ ոչ ոք մեր` 200 դրամանոց լիմոնադը 280-300 դրամով չի գնի»,–ասաց Հովսեփյանը։
Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։