Ավելի քան 50 մարդ է մահացել Սիրիայում` ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարձակման ժամանակ

ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարձակումը Դեյր էզ Զորում ավելի քան 50 մարդու կյանք է խլել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դեյր էզ Զորում, «Ալ Բագուզ» ճամբարին: Ավելի քան 50 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի SANA տեղեկատվական գործակալությունը։

Զոհվածների մեծ մասը երեխաներ և կանայք են։

Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին

Գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 7-ին Սիրիայի և Իրաքի սահմանի մերձակայքում գտնվող Ալ Բագուզ գյուղի շրջանում կոալիցիայի ինքնաթիռները խաղաղ բնակչության դեմ միջազգային հանրության կողմից արգելված ռումբեր են կիրառել, ռումբերը սպիտակ ֆոսֆորով էին լիցքավորված։ Արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորում ստացել, նրանց մեծամասնությունը նույնպես կանայք և երեխաներ էին։

ՄԱԿ–ի ԱԽ շրջանակից դուրս ստեղծած Վաշինգտոնի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի գործողությունները հերթական անգամ զանգվածային զոհերի հանգեցրին Սիրիայի քաղաքացիների շարքում։