Նոր մանրամասներ Արարատի գողություններից. որքա՞ն վնաս էին պատճառել օպերատորին. տեսանյութ

Արարատի ոստիկանների աշխատանքի շնորհիվ բացահայտվել է հերթական գողության դեպքը:
Sputnik

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ  Արարատի ոստիկանության ծառայողները Փոքր Վեդի գյուղից բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու, որոնք աշխատում են «Յուքոմ» ընկերությունում։

Պարզվել էր, որ նրանցից երիտասարդը գիշերը գողություն է կատարել «Յուքոմի» Տափերական գյուղում գտնվող կայանից և գողոնը պահել մյուսի ավտոտնակում։

Դեպքերի մանրամասները ներկայացնող տեսանյութը տրամադրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: