ԱՄՆ–ում ինքնասպան է եղել աշխարհի եռակի չեմպիոնը

ԱՄՆ–ում ողբերգական հանգամանքներում մահացել է հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն Քելի Քեթլինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն, ամերիկուհի Քելի Քեթլինն ինքնասպան է եղել ԱՄՆ–ում։ Այդ մասին հաղորդում է VeloNews պարբերականը։

Աղջկան գտել են Կալիֆոռնիայի իր տանը։ Ոստիկանության տեղեկության համաձայն` նա մահացել է ուրբաթ երեկոյան։

23–ամյա մարզուհու հոր խոսքով` ինքնասպանությունն անսպասելի էր ամբողջ ընտանիքի համար։

«Մենք ոչ մի րոպե չենք դադարում մտածել, որ նա կարող էր հիանալի կյանքով ապրել», – խոստովանել է Քելիի հայրը։

Քեթլինը ոսկե մեդալներ է նվաճել 2016–ի, 2017–ի և 2018–ի աշխարհի առաջնություններում կանանց թիմային մրցումներում, անցած տարի նա ստացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ անհատական մրցավազքում։