Դիվանագիտական սխալ․ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Իրանում «դարձրել» են դեսպան

Իրանի նախագահի կայքում հրապարակված սկզբնական հաղորդագրությունում նշվել է, որ «դեսպան Մամեդյարովը հավատարմագրեր է հանձնել Ռոհանիին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Իրանի նախագահի կայքի անգլերեն էջում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, որը մարտի 9-ին հանդիպել է Հասան Ռոհանիին, ներկայացվել է որպես նոր դեսպան։ Մամուլի ծառայության սխալի մասին հաղորդում է haqqin.az-ը։

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի. լուսանկարներ

Իրանի նախագահի կայքի անգլերեն էջում հայտնված պաշտոնական հաղորդագրությունում ասվել է, որ նախագահը «ընդունել է Ադրբեջանի նոր դեսպանի հավատարմագրերը», «Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպան Էլմար Մամեդյարովը նույնպես հավատարմագրեր է հանձնել նախագահ Ռոհանիին»։

Ադրբեջանական կայքում հրապարակվել է սկզբնական տարբերակի սքրինշոթը։ Նշենք, որ ավելի ուշ սխալն ուղղվել է, հիմա ԻԻՀ նախագահի կայքում Մամեդյարովը նշված է որպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար։