«Բարև, Երևան». Նատալյա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ ուղերձ է հղել. տեսանյութ

«Վայրի հրեշտակը» բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին տեղեկացնում են երգչուհու հայաստանյան համերգի կազմակերպիչները։

«Բարև, Երևան: Ինչպե՞ս եք: Ես Նատալյա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ անմոռանալի շոու է սպասում: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ ջերմ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»,–ասում է Օրեյրոն տեսաուղերձում։

Նշենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգը։

Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:

Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա երգերից առավել հայտնի է «Cаmbiо dolor» –ը: