Մարտի 8. ի՞նչ է կատարվում Երևանի ծաղկի շուկայում

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են ծաղկի շուկա և նկարահանել առօրյա եռուզեռի ամենավառ պահերը։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է սկսվում երևանյան «մրջնանոցի» առավոտը։
Sputnik

Երևանի ծաղկի շուկայում Կանանց միջազգային տոնին բույրերի և երանգների իսկական հրավառություն է։ Վաղ առավոտից մարդիկ անցնում են շարքերով և վարդերի, վարդակակաչների, խոլորձների, նարգիզների և այլ ծաղիկների բազմազանության մեջ փորձում գտնել ցանկալին։

Վաճառողները կատակում են և փորձում ճիշտ խորհուրդներ տալ։ Վերավաճառողները բարձրաձայն սակարկում են և գին իջեցնում, իսկ գլուխը կորցրած տղամարդիկ փորձում հասկանալ` որն է վարդերի և վարդակակաչների տարբերությունը։

Ծաղիկները թաղարներով վաճառող տատիկներ, վարդերի խրձեր գրկած տղամարդիկ, հերբերաների տուփեր բռնած դժգոհ կանայք, վարդակակաչներով պապիկները շուկան խելահեղ մրջնաբույնի են վերածում, որտեղ աչքերդ շաղվում են ծաղիկների առատությունից։