ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցություններ է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
Ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah թերթը, Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:
Հիշեցնենք, այսօր` մարտի 8–ին, կյանքի 63–րդ տարում մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նշենք, որ պատրիարքը 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի է կոմայի մեջ է։